15 մարտի 2016 - 10:55 AMT
Փոխնախարար. Ծիրանենիները չեն ցրտահարվել

Մարտի լույս 15-ի գիշերը ծաղկած ծիրանենիների ցրտահարություն չի արձանագրվել: Այս մասին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Այս գիշեր այնպիսի ջերմաստիճան չի եղել, որ ցրտահարություն լիներ: Մենք մի քանի տեղերից մեր գործընկերների հետ զրուցել ենք, նորմալ է ամեն ինչ»,-ասել է Պետրոսյանը, գրում է Tert.am-ը:

Մարտի 14-ի լույս 15-ի դրությամբ Արագածոտնի նախալեռնային շրջաններում գրանցվել է + 3+6 աստիճան ջերմություն, Արարատում` +3+5, Արմավիրում` նույնը, իսկ ծիրանենիները, ծաղկել են Արաքսի ափի երկայնքով` Արարատում, Արմավիրում, Արարատյան դաշտավայրում:

Ըստ օդերութաբանների` մարտի 18-ին ու 19-ին Արարատյան դաշտում գրանցվելու է -2-3 աստիճան ցուրտ օդում, և ` գետնի մակերևույթին -4-5:

Գառնիկ Պետրոսյանն ասել է, որ մարտի 16-ի ժամը 11:00-ից հետո հնարավորություն կունենան իրավիճակի փոփոխության վերաբերյալ ավելի հստակ պարզաբանումներ տալ:

Կարդացեք նաև՝ Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ

ՀՀ-ին ցուրտ օդային հոսանքներ են մոտենում. Ջերմաստիճանը 10-12°C-ով կնվազի