17 մարտի 2016 - 16:08 AMT
Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ»-ը համերգ կտան Երևանում

Ապրիլի 28-ին և 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի համերգները: Սկիզբը՝ 19:00-ին:

Համերգների ծրագրերը՝ ապրիլի 28-ին.

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Դիվերտիսմենտ թիվ 3 ֆա մաժոր

Լուիջի Բոկերինի՝ Սիմֆոնիա ռե մինոր, երկ 12, թիվ 4

Յոզեֆ Հայդն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 11 ռե մաժոր

Դմիտրի Շոստակովիչ/Ռուդոլֆ Բարշայ՝ Կամերային սիմֆոնիա

Դմիտրի Շոստակովիչ՝ Էլեգիա և պոլկա

Մենակատար՝ Ալեքսանդրա Ստիչկինա (դաշնամուր)

Ապրիլի 29՝

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Դիվերտիսմենտ թիվ 1 ռե մաժոր

Պյոտր Չայկովսկի՝ Սերենադ լարայինների համար դո մաժոր

Ջոակինո Ռոսսինի՝ Սոնատ թիվ 3 դո մաժոր

Աստոր Պիացոլլա՝ «Տարվա եղանակները Բուենոս Այրեսում» ջութակի և լարային նվագախմբի համար. մենակատարներ՝ Դենիս Շուլգին (ջութակ), Լեվ Իոմդին (ջութակ), Գեորգի Ցայ (ջութակ), Եվգենի Ստեմբոլսկի (ջութակ)

Աստոր Պիացոլլա՝ Երեք տանգո (Մենակատար՝ Նիկիտա Վլասով (ակորդեոն):

Վլադիմիր Սպիվակովը ռուս դիրիժոր է, ջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական դերասան: Նա նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, Մոսկվայի միջազգային երաժշտության տան նախագահը: