18 մարտի 2016 - 13:02 AMT
ԱՄՆ-ն զգուշացնում է ՌԴ-ում, մասնավորապես Մոսկվայում, ահաբեկչությունների վտանգի մասին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին Ռուսատանում, մասնավորապես Մոսկվայում, ահաբեկչության սպառնալիքի մասին: Այդ մասին հայտարարել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը:

«Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը անհրաժեշտ է համարում հիշեցնել ԱՄՆ Պետդեպի վերջին զգուշացման մասին, որը վերաբերում է Եվրոպայում, այդ թվում Ռուսաստանում ահաբեկչության սպառնալիքներին»,-ասել է Սթիվենսը: Նախազգուշացման տեքստում ասվում է, որ դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին «զգոն մնալ, քանի որ Ռուսաստանում ահաբեկչության հետ կապված ռիսկերը դեռևս շատ բարձր են»:

«Հավաստի աղբյուրները նշում են, որ ահաբեկիչներն ակտիվորեն գրոհներ են նախապատրաստում Եվրոպայում և դա կարող է նաև վերաբերել թիրախներին Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում: Նման թիրախներ կարող են լինել հասարակական տեղերը, ինչպիսիք են ռեստորանները, զբոսաշրջային տեսարժան վայրերը, ինչպես նաև տրանսպորտը»,-ասվում է իրազեկման տեքստում:

Մարտի սկզբին ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առաջիկայում ահաբեկչական գործողություններ են ծրագրում Եվրոպայում: Ինչպես նշվում է, «ծայրահեղականների թիրախում կարող են հայտնվել մեծ սպարտային իրադարձությունները, թատրոնները, բաց շուկաները, ավիացիոն ծառայությունները, տրանսպորտային համակարգերը և հանրային վայրերը»:

Ընթերցեք նաև. ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է Եվրոպայում ահաբեկչություններ իրագործելու ԻՊ ծրագրերի մասին