31 հունվարի 2007 - 15:07 AMT
Դինքի սպանության կազմակերպիչ. «Ես կարծում էի, որ մեղավորին չեն գտնի»
«Ես կարծում էի, որ հանցագործին չեն գտնի»,-հայտարարել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը, գրում է «Հյուրիեթ» թերթը: Նա նաեւ խոստովանել է, որ երբ հրամայել է Տրաբզոնի մեկ այլ բնակիչ Զեյնալ Աբիդին Յավուզին սպանել Դինքին եւ, այդպիսով, դառնալ «հերոս» եւ «Հայտնի դառնալ ողջ աշխահով մեկ», նա հրաժարվել է: Ավելի ուշ Յավուզը հայտարարել է, որ հրաժարվում է Հայալի առաջարկից, Հայալը գտել է 17-ամյա Օգյուն Սամաստին եւ զենք տվել նրան, որից էլ Դինքին սպանել են հունվարի 19-ին Ստամբուլում: