21 մարտի 2016 - 10:53 AMT
Աղբյուր. Հալեպում հայազգի զինվոր է զոհվել

Հալեպում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում հայ զինվոր է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Արևելք»-ը՝ Հալեպում իր աղբյուրներին հղումով:

Սիրիայի կառավարական բանակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև Շեյխ Նաժժար շրջանում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում զոհվածը Գևորգ Մկրտչյանն է:

ԻՊ-ը վերջին 72 ժամվա ընթացքում Սիրիայի տարբեր շրջաններում գրոհներ է ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքի դեմ։

Հալեպում մարտի 18-ին ահաբեկչական խմբավորումները Բոսթան Փաշա շրջանից հրթիռակոծել են Նոր գյուղ հայաշատ շրջանը: Զոհվել է 1955-ին ծնված Նուարդ Ֆուրունճյան-Ասատուրյանը: