21 մարտի 2016 - 14:19 AMT
«Թալիշներ. պարտադրված ճակատագիր» և «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը ցուցադրվել են Ուկրաինայի թալիշ համայնքում

«Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» և «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը մարտի 20-ին ներկայացվել են Կիևի թալիշ համայնքի ուշադրությանը:

Ֆիլմերի դիտումից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Նշվել է, որ տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում, գրում է Aravot.am-ը:

«Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը փետրվարի 26-ին ներկայացվել է նաև Թբիլիսիի թալիշ համայնքի ուշադրությանը: