Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը Հունգարիա Դեբրեցեն քաղաքում ավարտված պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Նա հավաքել է 137.35 միավոր:
Պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել Ճապոնիան ներկայացնող Մարին Հոնդան:
Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո 50.80 միավորով 45 մասնակցի պայքարում 9-րդ հորիզոնականում էր:
2016-ի փետրվարին անցկացված Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Նա15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում: