21 մարտի 2016 - 17:24 AMT
Թուրքիայում հերթական եկեղեցին մշակույթի տան է վերածվում. Բակում մարդու ոսկորներ են գտել

Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա շրջանում 19-րդ դարում կառուցված հունական եկեղեցին որոշել են դարձնել մշակույթի տուն:

Եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում հին գերեզմանոց ու մեծ թվով մարդկային ոսկրակտորներ են հայտնաբերվել, Demokrathaber.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

1932-ից հետո տեղի հույն բնակչության հեռանալուց հետո լքված եկեղեցին 1970-ից ի վեր տեղական իշխանությունների կողմից որպես պահեստ է օգտագործվել:

Թուրքիայում սա առաջին դեպքը չէ, երբ լքված կամ կիսավեր հայկական ու հունական եկեղեցիները վերածվում են շրջանային կամ քաղաքային մշակութային տների:

2015-ին Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ Պետրոս վանական համալիրը, որ հարակից գյուղացիների կողմից որպես ախոռ էր օգտագործվում, պետական գրանցում էր ստացել: Միության նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով այրվել են հայ հոգևորականների ոսկորները, որոնք ավելի վաղ գերեզմանափոսերից դուրս էին թափել գանձ որոնողները: