22 մարտի 2016 - 16:27 AMT
Թուրքական լոբբին ակտիվանում է Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ

Թուրքական պատմական ընկերակցությունը (TTK) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ հայտարարել է հայկական պահանջներն ու պնդումները հերքելու համար հոդվածներ, տվյալներ և աշխատանքներ հավաքելու գործընթաց սկսելու մասին:

Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, հավաքված նյութը հիմք է դառնալու «ցեղասպանության մասին հայտարարությունների» վերաբերյալ գիրք տպելու համար:

Գրքերի օրինակները ոչ միայն ցրվելու են երկրով մեկ, այլև ուղարկվելու են արտասահմանցի պատմաբաններին

Թուրքական պատմական ընկերակցությունը պետական կառույց է, որը ստեղծվել է 1931 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, մշտապես ունեցել է ակտիվ կապեր տեղի ազգայնականների հետ ակտիվորեն զբաղվել երկրի պատմության խեղաթյուրմամբ: