24 մարտի 2016 - 10:26 AMT
ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Փակ է Բերդ-Ճամբարակը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի հետևանքով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մարտի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Դժվարանցանելի էր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մարտի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարhը: Դժվարանցանելի էր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: