2 փետրվարի 2007 - 13:18 AMT
Հայաստան կժամանի ԵԽԽՎ ԽՎ պատվիրակությունը Գորան Լենմարկերի գլխավորությամբ
Փետրվարի 4-ին Հայաստան է ժամանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Փետրվարի 5-ին նախատեսված են հանդիպումներ խորհրդարանում. ԵԱՀԿ ԽՎ-ում Աժ պատվիրակության, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Նույն օրը նախատեսված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակության անդամները կհանդիպեն նա- հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: