2 փետրվարի 2007 - 14:05 AMT
Բաքվի հայտարարությունները ԼՂՀ կողմից զինադադարի խախտումների մասին չեն համապատասխանում իրականությանը
Ադրբեջանական կողմը կարող է նշել հրադադարի խախտման ցանկացած թիվ, դրանք բոլորը սխալ կլինեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի եւ հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ընդգծել է Հասրաթյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե «տարեսկզբից հայ զինծառայողները 16 անգամ խախտել են զինադադարը»: