2 փետրվարի 2007 - 14:23 AMT
ԵԽ-ն ուշադիր հետեւում է Ղարաբաղի շուրջ Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսությանը
Չնայած, որ Եվրոպայի Խորհուրդը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, նա ուշադիր հետեւում է երկխուսության ընթացքին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եւ նախագահների մակարդակով: Այդ մասին փետրվարի 2-ին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը, որն այցով գտնվում է Ադրբեջանում: Նա հույս է հայտնել, որ երկխոսությունը կավարտվի հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Լորանը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պարտավորվել են խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը, հաղորդում է «Թրենդը»: