25 մարտի 2016 - 23:51 AMT
Ադրբեջանցիները գնդակոծել են Բերքաբերը. Վիրավորվել է գյուղացի

Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա:

«Առավոտը»՝ հղում անելով գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանին, հայտնում է, որ արդյունքում ուսից վիրավորվել է Բերքաբերի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը:

Բացի դրանից, գնդակոծումից սատկել է նաև գյուղացիներից մեկի կովը:

Տավուշի մարզի սահմանակից գյուղերը հաճախակի են ադրբեջանական զինուժի թիրախ դառնում: Վերջին ժամանակաշրջանի ամենախոշոր սրումը տեղի ունեցավ 2015 թվականի աշնանը, երբ գյուղերի գնդակոծության ու ականանետերից և ռեակտիվ հրթիռային կայաններից հրետակոծության հետևանքով զոհվեցին մի քանի տարեց մարդիկ: