26 մարտի 2016 - 16:50 AMT
Մոցարտից մինչև Խաչատրյան՝ Բեյրությում ՀՀ փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգին

Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպմամբ «Լևոն Շանթ» կենտրոնում տեղի է ունեցել Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը:

Քառյակի անդամներն են` Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ)։

Համերգին ներկա էին «Ալ Բուստան» միջազգային փառատոնի տնօրենը:

Քառյակը ներկայացրել է Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի, Խաչատրյանի, Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։ Քառյակի ստեղծման հիմնական նպատակն է սերունդների միջև կապի ամրապնդումն ու հայ երաժշտական ժառանգության պահպանումը և արժևորումը։ Քառյակի անդրանիկ համերգը տեղի է ունեցել 2015-ի հոկտեմբեր 28-ին։