12 նոյեմբերի 2002 - 18:03 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Մոտ ժամանակներս Մոսկվայում սկսվելու է Հայկական առեւտրի կենտրոնի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, նոր համալիրի համար արդեն հողատարածք է հատկացվել Ռուսաստանի մայրաքաղաքի Հարավային շրջանում: Նախնական տվյալներով, դա կլինի բազմահարկ մի շինություն, որտեղ տեղադրված կլինեն ոչ միայն հայկական արտադրության ապրանքների առեւտրի սրահներ, այլեւ հանգստի զանազան օբյեկտներ եւ սննդի կետեր` այդ թվում նաեւ հայկական խոհանոցի: Կենտրոնը նախատեսվում է բացել 2005 թվականին` երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջեւ ստորագրված համաձայնագրին համապատասխան: