28 մարտի 2016 - 15:45 AMT
Նովրուզին ՀՀ այցելած իրանցիների թիվը մոտ 8.000-ով աճել է՝ 2015-ի համեմատ

Նովրուզի առթիվ մեկ շաբաթվա ընթացքում 25.000 իրանցի է այցելել Հայաստան: Այս մասին տեղեկացրել է Արևելյան Ատրպատական նահանգի տրանսպորտի և անցակետերի հարցերի կազմակերպության տնօրեն Դարյուշ Բաղեր Ջավանը:

Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ մարտի 19-26-ն ընկած ժամանակահատվածում հայ-իրանական սահմանի Նորդուզ անցակետը հատել է 25.000 իրանցի, «ԻՌՆԱ»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստան է մուտք գործել 16.500 քաղաքացի:

2015-ին Հայաստատ է այցելել 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ, 2014-ին այդ թիվը եղել է 1 մլն 203 հազար: Թեև նվազել է ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը, աճ կա ԱՄՆ-ից՝ 40%, Իրանից՝ 24%:

Կարդացեք նաև՝ Հայաստան այցելությունների ամրագրումը ռուս զբոսաշրջիկների կողմից աճել է 20-50%-ով