29 մարտի 2016 - 10:18 AMT
Արոնյանը 5-րդն է հավակնորդների մրցաշարում. Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի Կարյակինը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Մոսկվայում ավարտված հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում, Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին պարտիայի 33-րդ քայլին:

Արոնյանը հավաքել է 7 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Կարյակինը, ով 14 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

2013-ին Արոնյանը ձախողել էր նաև Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի նախկին չենպիոն Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում:

Կարդացեք նաև՝ Արոնյան. Ձեռքիցս բաց թողեցի հաղթանակը, ինչպես նախորդ օրերին