5 փետրվարի 2007 - 15:46 AMT
ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխությունը կարող է դանդաղեցնել ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացը
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ձեւաչափը չպետք է փոխվի, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, ձեւաչափի փոփոխությունը կարող է դանդաղեցնել ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացը: Գորան Լենմարկերը հայտարարել է նաեւ, որ համաձայն չէ այն պնդումների հետ, թե ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում նկատվում է լարվածության աճ, սակայն նշել է նաեւ այն փաստը, որ զինված ուժերի շփման գծում մարդիկ են զոհվում: Ուստի եւ, նրա խոսքերով, խիստ անհրաժեշտ է համաձայնագիրը: