30 մարտի 2016 - 19:55 AMT
Արցախից մարզիկները բրոնզե մեդալներ են նվաճել Մուայ թայի աշխարհի առաջնությանը

Հայաստանի պրոֆեսիոնալ Մուայ թայի ֆեդերացիայի կազմում հանդես եկող արցախցի մարզիկներ Դավիթ Հայրապետյանը, Ալեքսան Աղաբալյանը և Հայկ Հայրապետյանը մասնակցել են մարտի 11-24-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած Մուայ թայի աշխարհի առաջնությանը:

«Մրցաշարին մասնակցում էին 79 պետություն ներկայացնող մարզիկներ: Արցախցի մարզիկներ Ալեքսան Աղաբալյանը և Դավիթ Հայրապետյանը համապատասխանաբար 57 կգ և 71 կգ քաշային կարգերում գրավելով 3-րդ տեղն արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև պարգևատրվել պատվոգրերով»,- ասել է Գարեգին Աղաբալյանը, գրում է «Արցախպրեսը»:

2015-ին Բանգկոկում անցկացված Մուայ թայի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ԼՂՀ Մարտարվեստների Ասոցիացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի Մուայ Թայ խմբի մարզիկ Դավիթ Հայրապետյանը, ում գլխավոր մարզիչը ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանն է: