6 փետրվարի 2007 - 14:31 AMT
Հ.Դինքի սպանությունը. Աշխատանքից ազատվել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետը
«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու մեղադրանքով աշխատանքից ազատվել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերը: Սպանությունից 11 ամիս առաջ Ստամբուլի ոստիկանությունը զգուշացում էր ստացել Տրապիզոնից, որ Դինքի վրա մահափորձ է պատրաստվում, սակայն նա զգուշացումը չի փոխանցել իր ղեկավարներին, հաղորդում է «Սաբահ» թերթը: Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Գյուլերը հեռացվել է քննիչների պահանջով: Մի թուրք պաշտոնյաի խոսքերով, որը ցանկացել է անհայտ մնալ, քննիչները շարունակում են պարզել` արդյո՞ք ոստիկանության պաշտոնյանները թերացել են Դինքի անվտանգությունն ապահովելու գործում: