ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Մարտի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի էին:Դժվարանցանելի էր Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Մարտի 28-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Մարտի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի էր Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Կարդացաք նաև՝ Երևանում մարտի 30-31-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա