1 ապրիլի 2016 - 10:32 AMT
Երևանում ապրիլի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 3-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Երևանում ապրիլի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: