4 ապրիլի 2016 - 10:51 AMT
Կանադան կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին ու բանակցել

Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնն անհանգստություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ և կոչ է արել հակամարտող կողմերին զսպվածություն դրսևորել ու վերադառնալ հրադադարի ռեժիմին:

«Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում երկխոսության ակտիվ վերականգնմանը»,- գրում է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքը:

Նշվում է, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների արդյունքում, Ռիա Նովոստիին հղոըմով գրում է Tert.am-ը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Եվրախորհրդարանի նախագահ. Կոչ եմ անում կողմերին վերսկսել բանակցային գործընթացը