4 ապրիլի 2016 - 11:22 AMT
Յուքոմը և Beeline-ը նույնպես նվազեցրել են ԼՂՀ-ում ռոումինգի սակագները

Ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մինչ ապրիլի 2-ը ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի արժեքը 45 դրամ էր:

Beeline-ը ևս տեղեկացնում է, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

Ընթերցեք նաև. ՎիվաՍել-ՄՏՍ. Ապրիլի 2-ից դեպի Արցախ ռոումինգի 1 րոպեն արժե 5 դրամ