4 ապրիլի 2016 - 13:31 AMT
Գլխավոր մարզիչ. Օլիմպիական խաղերին կմասնակցեն ուղեգիր նվաճած ըմբիշները

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Երևանում: Կազմը որոշվել է ուսումնամարզական հավաքների և միջազգային չորս մրցաշարի արդյունքների հիման վրա:

«Եվրոպայի առաջնությունում վատ մասնակցություն ունեցած ըմբիշները փոխարինվեցին: Հնարավորություն ենք տվել մյուս մարզիկներին ևս փորձելու իրենց ուժերը: Ես բազմիցս նշել եմ. այն ըմբիշը, ով ուղեգիր կնվաճի, նա էլ կմեկնի Օլիմպիական խաղերի: Իրականում բոլորն էլ կարող են պայքարել և ուղեգիր նվաճել, սակայն եթե իրատեսորեն մոտենանք, 3-4 ուղեգրի հույս կա»,- նշել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: