8 փետրվարի 2007 - 16:05 AMT
AAA-ն գտնում է, որ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպան չի նշանակի` շրջանցելով Սենատի կարծիքը
Նախագահ Ջորջ Բուշը դժվար թե օգտվի իր իրավունքից եւ Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակի` շրջանցելով Սենատի պնդումը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Երեւանում դեսպանի բացակայությունը շատ վատ է ազդում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, առավել եւս, որ Հայաստանի կառավարությունն արդեն է համաձայնություն է տվել Ռիչար Հոգլանդի թեկնածության հարցով: Այս հարցում AAA-ի եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովի (ANCA) կարծիքները բաժանվում են: Մեզ համար միեւնույն է` ով կլինի դեսպանը, որովհետեւ ամեն դեպքում նա հայտնելու է ԱՄՆ կառավարության եւ Բուշի աշխատակազմի կարծիքը: Մեր նապատակը ոչ թե դեսպանի թեկնածության փոփոխությունն է, այլ ամերիկյան արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղվածության փոփոխությունը»,- ընդգծել է Վարդանյանը: