4 ապրիլի 2016 - 21:14 AMT
ՊՆ-ն՝ Ստեփանակերտին հարվածելու սպառնալիքների մասին. «Թող փորձեն»

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է Բաքվի կողմից հնչեցվող՝ Ստեփանակերտը հրթիռահրետակոծելու սպառնալիքներին:

«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի...», - գրել է Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականներով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 5 խաղաղ բնակիչ, խոցվել է 7 տանկ:

Կարդացեք նաև. Հակառակորդն արկակոծել է լրագրողների մեքենան. Տուժածներ չկան