5 ապրիլի 2016 - 10:37 AMT
Ուրուգվայը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությա ն մեջ նշվում է. «Ուրուգվայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սրացող բռնությունների կապակցությամբ, որոնց հետևանքով կան բազամթիվ զոհեր, ներառյալ քաղաքացիական բնակչությունը:

Այս գործողությունները 1994-ին ձեռքբերված հրադադարի կոպիտ խախտում են, որի կապակցությամբ Ուրուգվայը, մերժելով ուժի կիրառումը` կոչ է անում կողմերին հարգել հրադադարի համաձայնագիրը, վերջ դնել ռազմական գործողություններին, նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և ուղիներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականներով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած:

Տավուշում լարվածությունն աճել է. Ադրբեջանն ականանետեր է կիրառել

Հակառակորդը մեծացնում է զինատեսակների տրամաչափը՝ «Սմերչ» է կիրառել

Ռմբակողծվել է կամավորներով ավտոբուս, կան զոհեր