Խաղաղության հետազոտման Սթոքհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է «Գլոբալ ռազմական ծախսեր-2015» զեկույցը:
Դրան համաձայն, Ադրբեջանի ռազմական ծախսերն 2015-ին կազմել է 3 մլրդ, աճելով 165 –ով 10 տարում (2006-ի համեմատ), և 8%-ով 2014-ի համեմատ:
Հայաստանի ռազմական բյուջեն 2015-ին կազմել է 447 մլն՝ աճելով 7.7%-ով 2014 թվականի համեմատ և 71%-ով 2006-ի համեմատ:
Լեռնային Ղարաբաղի ռազմական բյուջեի մասին տեղեկություններ զեկույցում ներառված չեն:
Ռազմական ծախսերն աշխարհում 2015-ին կազմել են 1.676 տրիլիոն, ավելանալով 1%-ով 2014-ի համեմատ: Ընդհանուր առմամբ, համաշխարհային ՀՆԱ 2.3%-ը ռազմական ծախսերն են:
Կարդացեք նաև. Զեկույց. Հայաստանը Եվրոպայում ամենառազմականացված երկիրն է