5 ապրիլի 2016 - 18:29 AMT
ԼՂՀ նախագահը Մարտակերտում խարհրդակցություն է անցկացրել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Քննարկվել են շրջանում տիրող իրավիճակը և մի շարք անելիքներ:

Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի ղեկավարությանը և պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից մինչև ապրիլի 5-ի կեսօրին հրադարի հաստատումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Կարդացեք նաև՝ Կորցրած դիրքերը վերադարձված են