6 ապրիլի 2016 - 00:29 AMT
Ադրբեջանցիները «Սմերչով» վրիպել են 2 կիլոմետր

Ապրիլի լույս 5-ի գիշերն Ադրբեջանը «Սմերչ» կամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր կիրառել Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ մարտերում:

Օրվա ընթացքում Ադրբեջանը փորձեց հերքել «Սմերչերի» կիրրառման փաստը՝ սպառնալով, սակայն, որ կկիրառի նրանք, երբ հարկ գտնի:

PAN-ը եղել է հրթիռակոծված տարածքներում ու ֆիքսել համազարկային կայանքի հարցածի հետքերը:

«Սմերչը», սակայն, հայկական կողմին որևէ վնաս չի հասցրել. Ադրբեջանը կարևոր ռազմական օբյեկտ էր թիրախավորել հարավ-արևելքում, բայց 2 կմ վրիպել է:

ԼՂՀ արտգործանարախության մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով համակարգի կիրառումը, հայտարարել է, որ «Սմերչի» գործարկումը Ստեփանակերի համար ընկալելի չէ:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանն ունի 30 «Սմերչ», որոնցից 18-ը գնել է Ռուսաստանից, 12-ը՝ Ուկրաինայից: