7 ապրիլի 2016 - 11:11 AMT
Դամասկոսում ազգությամբ հայ զինվոր է զոհվել

Դամասկոսի արվարձաններից մեկում սիրիական բանակի՝ ազգությամբ հայ զինծառայող է զոհվել։

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ զոհվածը Րաֆֆի Գազեզյանն է։

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին:

Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: