7 ապրիլի 2016 - 17:00 AMT
ԻՏՁՄ. ՀՀ ՏՀՏ-ն աջակցելու է հայկական բանակի մարտունակության բարձրացմանը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է գալիս երկու նախաձեռնությամբ:

Ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Այն է՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200, հայտնում է ԻՏՁՄ-ն:

Վերոնշյալից բացի, միությունը նախաձեռնել է ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր, որի շրջանակում արդեն հավաքագրվում է ՏՏ ընկերությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։

Վերջին օրերի ռազմական գործողությունները կարևոր դասերից է ինքնակազմակերպման և դրանով առկա ներուժն արդյունավետ օգտագործելու համար:

«ԻՏՁՄ-ն համոզված է, որ ՏՀՏ ոլորտն ամբողջությամբ պատրաստակամ է իր մասնակցությունն ունենալու հայկական բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախյան ազատամարտին աջակցությանը, պատերազմի հետևանքների վերացմանը», -ասված է ԻՏՁՄ հաղորդագրության մեջ:

ՏՀՏ գործատուների միությունը նույնպես պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու և գործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում:

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով