8 ապրիլի 2016 - 15:46 AMT
Թուրքիան ԼՂ բանակցային գործընթացի մասնակից է ուզում դառնալ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձևաչափի և վերջին օրերի բախումների մասին:

Լրագրողները Դավութօղլուից հետաքրքրվել են, թե որոնք պետք է լինեն Թուրքիայի քայլերը այս իրավիճակում և արդյոք կարիք կա փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքը, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հարցին ի պատասխան` Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. «Գիտեք, որ մենք Մինսկի խմբի անդամ ենք: Բայց քանի դեռ ամբողջ գործընթացն առաջ են տանում 3 համանախագահները, մյուս անդամները դրանից դուրս են մնում: Եվ ավելին, այդ 3 երկրում բավական հզոր հայկական լոբբի կա: Այդ իսկ պատճառով այստեղ չի կարող խոսք լինել հավասարակշռված գործընթացի մասին: Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի գործընթացին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան: Ռոտացիոն սկզբունքով մշտական անդամ է նաև ԵԱՀԿ Եռյակը, որը կազմված է ԵԱՀԿ նախկին, ներկա և հաջորդ գործող նախագահներից: Այժմ համանախագահներ են. Ֆրանսիա, Ռուսաստան,ԱՄՆ:

Դավութօղլուն ավելացրել է, որ Թուրքիան Գերմանիայի հետ միասին նախաձեռնությամբ է հանդես եկել բոլոր անդամ երկրների մասնակցությունը գործընթացին ապահովելու համար:

Շարմազանովը՝ Չավուշօղլուին. Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ կարգավորման գործընթացում