8 ապրիլի 2016 - 16:55 AMT
Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour սուպերմրցաշարին

Grand Chess Tour 2016-ի կազմակերպիչներն ապրիլի 8-ին հրապարակել են մրցաշարի մասնակիցների ցուցակը:

Այս տարի մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վեսելին Տոպալովը, Վիշվանաթան Անանդը և Վեսլի Սոն, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Սենտ-Լուիսի մրցաշարին կազմակերպիչների հրավերով կմասնակցի Դին Լիրենը, իսկ Փարիզյան մրցաշարի կազմակերպիչները հրավիրել են մասնակցելու Լորան Ֆրեսինեին:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կմասնակցի միայն արագ շախմատի մրցաշարին:

Grand Chess Tour 2016-ի շրջանակում կանցկացվեն մրցաշարեր Սենտ-Լուիսում, Փարիզում և Բրյուսել-Լյովենում: Ավելացնենք, որ Փարիզում նախատեսվող մրցաշարը կանցակցվի արագ շախմատի կանոններով:

Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը