9 ապրիլի 2016 - 14:40 AMT
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-26-ը կայցելի Հայաստան

Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու հրավերը, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան:

Այդ մասին է հաղորդում Մայր Աթոռի մամուլի բաժինը:

2013-ի մայիսին հայ կաթոլիկների առաջնորդ Ներսես Պեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ կցանկանար Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և մասնակցել ոգեկոչման արարողությանը: Այցը չստացվեց, սակայն Հռոմի պապը պատարագ մատուցեց Վատիկանում` Հայոց ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարի երեք սարսափելի աղետներից մեկը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: