9 ապրիլի 2016 - 14:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին բողոքի ցույցով են դիմավորել (թարմացված)

Երևանում ապրիլի 9-ին բողոքի ցույցով են դիմավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ակցիայի մասնակիցները կոչ են արել լիարժեք գնահատել իրավիճակը, պատժել միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի ագրեսիան, հասցեական հայտարարություններ անել, ճանաչել ԼՂ անկախությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիան ընթանում էր ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության դեմ:

Արտգործնախարարության շենք ժամանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահը, որոնք անցնելով հավաքված ցուցացարների կողքով, լուռ մտել են շենք, գրում է Tert.am-ը:

Նրանցից միայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մի պահ կանգնել էր և նայել հավաքվածներին:

Ակցիայի մասնակիցները՝ մի քանի հարյուր հոգի, վանկարկում էին «ամոթ» և «ճանաչում», «Ղարաբաղը մերն է»:

Նրանք պահում էին ցուցապաստառներ՝«Stop terrօrism», «Ալիև մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» և այլ հայերեն, անգլերեն և ռուսերեն գրությամբ:

Ավելի ուշ ԱԳՆ շենքից դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահը, որոնք անցան ԼՂՀ և ՀՀ դրոշներն ու ցուցապաստառները պարզած ցուցարարների կողոքով:

ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին լրագրողները հարցրել են, թե ինչու Մինսկի խումբը բացի դատապարտող և կողմերի միջև հավասարություն դնող հայատարությունից, այլ քայլեր չի նախաձեռնում, սակայն Ուորլիքը չի պատասխանել հարցին: Նա ասել է, որ նույն օրը լինելու է մամուլի ասուլիս, որի ընթացքում էլ կպատասխանի բարձացված հարցերին:

Այդ ընթացքում ցուցարները շարունակում էին սուլել և վանկարկել՝ ճանաչում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ապրիլի 2-ի ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության ժամանակ ստացած վնասվածքից զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը։ Երկու վիրավոր երեխաների վիճակը կայուն է միջին ծանրության է: Ադրբեջանցի զինվորները նաև Թալիշում դաժանորեն սպանել են երեք խաղաղ բնակչի:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ:

Էլինար Վարդանյանը, խոսելով ազգային փոքրամասնությունների խնդիրներից, խոսել է եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մասին, ում օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում գլխատել էին ադրբեջանցի զինվորները:

Կարդացեք նաև՝ Մարուքյան. Բաքուն իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի, ապացուցողական բազան բավարար է

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի բանակցի Ստեփանակերտի հետ

ՖՈՏՈՇԱՐՔ