Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ դեռևս չի տվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրում մոնիտորինգ իրականացնելու համար: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Անի Սարգսյանը:
Ավելի վաղ ԼՂՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել էր ղարաբաղյան կողմին՝ շփման գծում, մասնավորապես, Սեյսուլան բնակավայրի մոտ մոնիտորինգ իրականացնելու թույլտվություն և աջակցություն ստանալու խնդրանքով:
«ԼՂՀ իշխանությունները նշված շրջանում մոնիտորինգ իրականացնելու համար տվել են համաձայնություն և պատրաստակամություն են հայտնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել մոնիտորինգի մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Մոնիտորինգը շփման գծում իրականացվում է երկու կողմերի՝ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի անվտանգության ապահովման պարագայում: Մինչ այժմ մենք չունենք տեղեկություն ադրբեջանական կողմի դրական պատասխանի վերաբերյալ»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, մեջբերում է Panorama.am-ը:
Մեդվեդև. Եթե Մոսկվան զենք չվաճառի ՀՀ-ին և Ադրբեջանին, դա ուրիշները կանեն
Ազնավուրը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը