13 փետրվարի 2007 - 17:12 AMT
Հնարավոր է, Բաքուն հիմք է նախապատրաստում Ղարաբաղի հարցով ոչ կառուցողական դիրքի համար
«Տարօրինակ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մոսկովյան բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններն արվում են հանդիպումից քսան օր անց»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկեր Արազ Ազիմովի խոսքերը, ով նախարարների մոսկովյան հանդիպումը որակել է իբրեւ «հետ քայլ»: «Մենք արդեն առիթ ունեցել ենք գնահատել բանակցությունների վերջին փուլը` որպես կառուցողական եւ հուսադրող, միջնորդները նույնպես համակարծիք էին այդ գնահատականին: Հնարավոր է, ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՀ փոխարտգործնախարարը, ինչպես դա բազմիցս եղել է նախկինում, հող է նախապատրաստում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման համար»,- նշել է Արման Կիրակոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: