13 ապրիլի 2016 - 16:35 AMT
Ադրբեջանական տարածքում հայ զինծառայողի մարմին է գտնվել

Ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչը Կարմիր խաչի ԼՂՀ ներկայացուցչին տեղեկացրել է իրենց մոտ գտնվող մեկ զինծառայողի մարմնի մասին:

Այդ մասին է հայտնել Yerkir.am-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Հիմա բանակցություններ են գնում` մարմինը վերադարձնելու համար: Թե ե՞րբ կլինի վերադարձը, դեռևս չենք կարող ասել, այժմ դեռևս բանակցությունների փուլում է գործընթացը: Մենք չգիտենք խոսքն իսկապե՞ս մեր զինծառայողի մասին է, թե՞ ոչ: Մարմինը փոխանցելուց նոր պարզ կլինի, բայց հայտնի է, որ մենք ունենք մեկ անհայտ կորած զինծառայող»,- ասաց Քոչարյանը:

Ապրիլի 2-ից 5-ն ընթացած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհայտ կորած, ադրբեջանական կողմը վերադարձրել է 18-ի մարմինները: Անհայտ կորած է համարվում կապիտան Արգիշտի Գաբոյանը: