13 ապրիլի 2016 - 17:58 AMT
Բաբայան. ԼՂՀ նախագահի և ՀՀ առաջին նախագահի հանդիպման համաձայնություն կա

ԼՂՀ նախագահը և ՀՀ առաջին նախագահը, հնարավոր է, հանդիպեն. այդպիսի համաձայնություն կա: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Որքան տեղյակ եմ, այդպիսի համաձայնություն կա, պարզապես հանդիպման ժամկետները, վայրը հստակեցված չեն»,-ասել է նա, գրում է Tert.am-ը։

Ավելի վաղ, Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր սպասվելիք հանդիպման մասին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: