ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք: Ըստ դրա, հայկական ԶՈւ կորուստները հետևյալն են.
Մարտական՝
ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 64 զինծառայող և 13 աշխարհազորային ու պահեստազորային`
սպաներ՝ 15,
պայմանագրային զինծառայողներ՝ 15,
ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,
աշխարհազորայիններ՝ 11,
պահեստազորայիններ՝ 2,
Ընդամենը` 77 զոհ
Անհայտ կորած`
1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:
Ոչ մարտական կորուստներ
ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են.
զինծառայողներ՝ 9,
աշխարհազորայիններ՝ 2,
հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,
Ընդհանուր` 15 զոհված/մահացած:
Այս ընթացքում զոհերի/ մահացածների ընդհանուր թիվը՝ 92:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: