14 ապրիլի 2016 - 11:31 AMT
Արցախի սպառազինության համար հանգանակության գումարը գերազանցել է $4 մլն-ը

Ապրիլի 12–ի տվյալներով` Արցախի ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է հանգանակվել 1.291.538.292 դրամ, 1.105.985 դոլար, 9977 եվրո, 15.928.699 ռուբլի:

Այդ մասին է հայտնում ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը: Ընդհանուր առմամբ, հանգանակված գումարը գերազանցում է $ 4.025 մլն-ը:

Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):