14 ապրիլի 2016 - 12:42 AMT
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 14-ին

ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում ապրիլի 14-ին կկայանա Հայոց ցեղասպանության սարսափների մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան։

Սցենարիստն ու ռեժիսորը Դիանա Անգելսոնն է, որը նաև նկարահանվել է ֆիլմում:

Կինոժապավենի առանցքային կերպարը փոքրիկ հայ տղան է, ով վերապրելով Ցեղասպանությունը՝ կարողանում է փախչել ԱՄՆ ու դառնալ հաջողակ նկարիչ Latimes.com-ին հղումով գրում է Tert.am-ը։

««Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմը պատկերում է այն իրականությունը, որի միջով ստիպված է եղել անցնել իր հայրենիքից վռնդված հայ ժողովուրդը։ Սակայն, միևնույն ժամանակ, այն հույսի, սիրո ու հավատի հզոր «մեսիջ» է»,- նշել է Անգելսոնը:

Նա նաև մանրամասնել է, որ ինքն իրեն պարտավորված էր զգում այս թեմայով ֆիլմ նկարել, քանի որ ճանաչում է բազմաթիվ հայերի, որոնց նախնիների կրած տառապանքների պատմությունները ներկայացվելու կարիք ունեն:

Ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն ամերիկահայ հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանն է:

Ցեղասպանության մասին Քրքորյանի ֆիլմը կարող է հավակնել «Օսկարի»