14 ապրիլի 2016 - 16:35 AMT
Պուտինը` Ղարաբաղի մասին. Կարևոր է «մի վնասիր» բժշկական սկզբունքը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը «մի վնասիր» բժշկական սկզբունքով մոտեցում է պահանջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով «Ուղիղ գծի» հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, Ռուսաստանն ամեն ինչ անում է կարգավորելու համար այդ հակամարտությունը և գտնելու համար երկու կողմերի համար ընդունելի լուծում: Նա նշել է նաև, որ երկարաժամկետ առումով հարկավոր է փոխզիջում գտնել, ընդ որում բացառապես քաղաքական միջոցներով:

Պուտինը եզրակացրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է լուծելու այդ հարցը, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և «իր ուժերի չափով իր ավանդը կունենա» ղարաբաղյան կարգավորման հարցում, սակայն, վերջնական հանգուցալուծում այդ հարցին կարող են տալ միայն այդ երկու երկրների ժողովրդները: