15 ապրիլի 2016 - 23:02 AMT
Մայր աթոռն ու Կիլիկիո կաթողիկոսությունը $1 մլն են փոխանցել Արցախին

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն ավարտել են այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Դրա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն իրենց զորակցությունն են հայտնել ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին:

Գարեգին Բ-ն Արցախին փոխանցել է Էջմիածնի և թեմերի կողմից հանգանակված $500.000 գումարը: Նույնքան գումար Արամ Ա-ն փոխանցել է նույն նպատակի համար Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության և թեմերի կողմից:

Կաթողիկոսների կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում կշարունակվեն:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):