15 ապրիլի 2016 - 23:19 AMT
1 օրում Արցախի սպառազինության համար ավելի քան $400 հազար է հանգանակվել

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 14-ին 282 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 192,493,043 դրամ (մոտ $401 հազար)՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները:

Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի կառավարությունից, ապրիլի 4-14 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ (մոտ $4.920 մլն) փոխանցված 2,930 անձանց կողմից:

Ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:

«Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում», - նշվում է հաղորդագրությունում:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):