16 ապրիլի 2016 - 15:15 AMT
Թուրքիայում Sputnik գործակալության կայքն արգելափակելու որոշումը հաստատվել է

Թուրքիայի դատարանը հաստատել է ռուսական Sputnik լրատվական գործակալության արգելափակման որոշումը, որն ավելի վաղ կայացրել էր Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը:

Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների որոշումը գրաքննության դրսևորում է, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 14-ի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է գործակալության կայքը։

Հեռահաղորդակցության և կապի վարչությունից հայտնել էին, որ արգելափակումը ժամանակավոր է, իսկ վերջնական որոշումը կայացնելու է դատարանը։