ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԼՂ Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի խոցման պահի տեսանյութը:
«Սա հայկական 70-ականների ՀՕՊ միջոց է, որը խոցում է 2016 թվականի նորագույն ԱԹՍ: Ահա այսպես ենք կատարելագործում մեր զենքերը, այսպես ենք խոցում նորագույն ԱԹՍ-ները» - գրել է նա:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ:
Դրոնների մեծ պատերազմը. Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները
Ինչպես ՏՏ-ն կարող է օգնել ռազմարդյունաբերության կայացմանը. DAPRA-ի հայկական տարբերակն է ստեղծվում